
5-ամյա Դավիթը տառապում է մի շարք հիվանդություններով. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ

Դավիթ Հայկի Սահակյանը ծնվել է 2010 թվականի ապրիլի 24-ին Երևանում: Վաղաժամ ծնունդի հետևանքով երեխայի մոտ ի հայտ է եկել հենաշարժական համակարգի խաղտում: Ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված, սպաստիկ կվադրիպարեզ, դիզարթրիա, շլություն: Երեխան ինքնուրույն չի կանգնում, չի քայլում, աջ ձեռքը լավ չի օգտագործում: Անըհդհատ գտնվում է բժշկական հսկողության տակ, կատարվում է վերականգնողական բուժում: Հնարավորություն է ընձեռնվել Ռուսաստանի Դաշնությունում կատարել վիրահատություն և վերականգնողական բուժում, որի արդյունքում Դավիթը կարող է ինքնուրույն քայլել: Բուժման և վիրահատության արժեքը կազմում է մոտ 3000 դոլար, սակայն ծնողները չունենալով հնարավորություն դիմում են հանրության աջակցությանը:
Հայէկոնոմբանկում Դավիթի մայրիկի՝ Քրիստինե Գևորգյանի անունով բացվել են հաշվեհամարներ`
163318012214 ՀՀ դրամ
163318012222 ԱՄՆ դոլար
163318012230 ԵՎՐՈ
163318012248 ՌԴ ռուբլի
SWIFT:ARECAM22
Դավիթի մայրիկի հեռախոսահամարներն են` +37495 34 23 29, +37494 34 23 29: