Հունիսի 2-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` արծվի արձանի մոտակայում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված Աբովյան քաղաքի բնակչուհի Ռ.Մարգարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախնական տվյալներով` մահվան պատճառը հետվիրահատական բարդություններն են եղել, մասնավորապես` առաջացած թրոմբը:
Այսօր Ազգային Ժողովում 2014 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ վիճաբանություն ծագեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանի միջև:
Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում դժգոհեց Հյուսիս-Հարավ մայրուղու՝ Արարատի հատվածից:
Նա հետազոտվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղից էլ բարերարին այսօր առավոտյան տուն են ուղարկել:
Շատ լավ հիշում եք այն նամակը, որը ես ստանալուցս հետո անմիջապես փոխանցեցի Ձեզ: Մայիսի 30-ին լրագրողի հետ այցելեցինք Շիրազի 14 հասցե, որտեղ հանդիպեցինք բողոքող բնակիչների հետ:
«Զավեշտ է, բերում եք ստեղ ասում եք՝ լավն ա, հետո ասում եք՝ խոտան ա: 7 մլրդից ավելի հանել եք, որ քաղաքաշինական նպատակով ընդունելի չի: Ասում եք՝ գնացել, նայել ենք, կոնստրուկտիվ խոտան է: Պատգամավորները տեխնիկական առումով էդքան հնարավորություն չունեն, որ գնան՝ նայեն»,- այսօր ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դժգոհեց դպրոցների վերանորոգման աշխատանքներից:
Նա վստահեցրեց, թե ՀԷՑ-ի սեփականատերերի ճոխությունները՝ առաձնատների վարձակալություն, թանկարժեք ավտոմեքենաներ և այլն, չեն հաշվարկվել և չեն հաշվարկվի սակագնում: Նազարյանի խոսքով՝ սակագնի վրա կարող են ազդել մի քանի ցուցանիշներ, օրինակ՝ դոլար-դրամ փոխարժեքի տատանումը:
Ժամը 11:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն» գործարանի հարևանությամբ, բախվել են 27-ամյա Անդրանիկ Սարգսյանի վարած Honda մակնիշի 35 ԼD 308 համարանիշի, 34-ամյա Ալեքսանդր Սարգսյանի վարած Opel Omega մակնիշի 30 ՕՏ 038 համարանիշի և 58-ամյա Սամվել Կնյազյանի վարած Toyota մակնիշի 34 VQ 848 համարանիշի ավտոմեքենաները:
Այս պահին ԱԺ ՀՀԿ խմբակցությունում փակ քննարկում է ընթանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրի շուրջ: Քննարկմանը մասնակցում են ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդին՝ Արմեն Հակոբյանը ժամանակավոր դուրս է գրվել, որպեսզի մասնակցի հորեղբոր թաղմանը:
Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ստացվել են նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ըստ եզրակացության՝ Հարություն Զաքարյանին պատճառված վնասը գնահատվել է ծանր, Մուշեղ Զաքարյանինը՝ միջին ծանրության:
2014 թ. արդյունքներով պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 25.3%-ը` նախորդ տարվա 25.1%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները՝ ՀՆԱ-ի 23.5%-ը` նախորդ տարվա 23.4%-ի դիմաց:
Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, մասնագիտությամբ կոշկակար, 43-ամյա Հովհաննես Խաչատրյանին, ում մայիսի 23-ից հարազատները, համագյուղացիները եւ իրավապահները փնտրում էին, հայտնաբերել են մահացած վիճակում:
168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ ավտոմեքենայի 3 ուղևորներ վնասվածք են ստացել:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանի, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանի և միաբան հայրերի ընկերակցությամբ հունիսի 1-ի առավոտյան այցելել է Բոստոնի Ս. Ստեփանոս ազգային վարժարան:
Հունիսի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ռ.-ի անվամբ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից բերված սառնարանի միջից հայտաբերել և առգրավել են 7 բջջային հեռախոսներ՝ իրենց լիցքավորիչներով:
Հունիսի 1-ին, ժամը 23.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում արջը մտել է Ց. Մ.-ի տան բակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նորաբաց «Հայաստան» համալիրի բոուլինգի սրահում առաջին հարվածը կատարել է Սերժ Սարգսյանը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հունիսի 2-ին, ժամը 07.30-ին վերսկսվել են Վ. Տ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:
Պառլամենտում հերոսներ, ազգանվերներ, ազատամարտիկներ, ֆիդայիներ պետք չեն, այնտեղ անհրաժեշտ են գրագետ, պատրաստված մարդիկ, որոնք կկարողանան հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը:
Ինչպես հայտնի է, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, որը պատկանում է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին, փակվեց, սնանկացավ եւ այժմ բազում պարտքեր ունի՝ դատական պրոցեսներ, սնանկացման գործընթաց:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. հունիսի 3-ին կմասնակցի Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Այս տարվա ապրիլին բանկային համակարգով արտասահմանից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 69.1 միլիոն դոլար: Անցած տարվա ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր 102.9 մլն դոլար: Նվազումը 32.8 տոկոս է։
Անցած շաբաթ օրը Չարենցավանում գործող գազալցակայանում հնչած պայթյունը, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել, մայիսի ամսվա ընթացքում գազալցակայանի պայթյունի 4-րդ դեպքն է: Բոլոր այդ պայթյունների արդյունքում զոհվել է երեք մարդ:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը` նույն ինքը՝ Ռոբերտ Քոչարյանի խնամին, անցած 2014 թվականին 12 հազար դոլարով ձեռք է բերել «Mercedes-Benz 500 S» մակնիշի ավտոմեքենա:
Հունիսի 2-ին, ժամը 05.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ (բախում` հրդեհի բռնկումով), կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: