Շղթայական ավտովթար Երևանում. կա 4 վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ հունիսի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն» գործարանի հարևանությամբ, բախվել են 27-ամյա Անդրանիկ Սարգսյանի վարած Honda մակնիշի 35 ԼD 308 համարանիշի, 34-ամյա Ալեքսանդր Սարգսյանի վարած Opel Omega մակնիշի 30 ՕՏ 038 համարանիշի և 58-ամյա Սամվել Կնյազյանի վարած Toyota մակնիշի 34 VQ 848 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: