Ես վերջ դրեցի յոթ պատերազմի, որոնցից մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի 80-րդ Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ ինքը վերջ է դրել յոթ պատերազմի, որոնցից մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ իր վարչակազմը կնքել է մեկը մյուսի հետևից պատմական համաձայնագրեր, դրանց թվում՝ Միացյալ Թագավորության, Եվրամիության, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Վիետնամի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Մալայզիայի և շատ-շատ ուրիշների հետ։

«Նմանապես, ընդամենը յոթ ամսվա ընթացքում ես վերջ դրեցի յոթ անվերջ պատերազմների։ Նրանք ասում էին, թե դրանք անհնար է վերջ դնել…

Ես վերջ դրեցի յոթ պատերազմների, և բոլոր դեպքերում դրանք դաժան պատերազմներ էին, որտեղ սպանվում էին անթիվ անհամար մարդկանց։ Կամբոջա և Թաիլանդ, Կոսովո և Սերբիա, Կոնգո և Ռուանդա՝ դա դաժան պատերազմ էր, Պակիստան և Հնդկաստան, Իսրայել և Իրան, Եգիպտոս և Եթովպիա, Հայաստան և Ադրբեջան։ Սա բոլորին էլ անդրադառնում էր։ Ոչ մի նախագահ կամ վարչապետ, կամ, առհասարակ, ոչ մի այլ երկիր երբեք նման բան չի արել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս