Վիճաբանություն ննջարանը մաքրելու հարցի շուրջ. զինծառայողը մեղադրվում է սպանված Հայկազ Բարսեղյանին հարվածներ հասցնելու մեջ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննության ընթացքում որոշում է կայացվել ևս մեկ քրեական գործ հարուցելու մասին: Այդ քրեական գործի շրջանակներում զինծառայող Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «հանդիսանալով ՊՆ N զորամասի կուրսանտ, կոչումով շարքային, 2015թ. հունվարի 28-ին ժամը 07:40-ի սահմաններում թիվ 408 ննջարանում այն մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ և 65-րդ հոդ. կանոնագրքային կանոնները, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ, 2015թ.հունվարի 28-ին ժամը 13:00-ի սահմաններում իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հ.Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին»:

Այս քրեական գործն արդեն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել է դատավոր Դավիթ Հարությունյանին, ով քննում է նաև Հայկազ Բարսեղյանի սպանության գործը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս