Բաժիններ՝

Հայկական Helix ընկերության մշակած justbefit-ը ճանաչվել է 2015-ի լավագույն հավելվածներից մեկը

Հայկական Helix ընկերության մշակած justbefit հավելվածը, որը նախատեսված է ռուսական շուկայում սպորտային պարապմունքներ ամրագրելու համար, Apple-ի կողմից ճանաչվել է 2015-ի լավագույն հավելվածներից մեկը:

Ընկերության հիմնադիր տնօրեն Արամ Մխիթարյանն ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ justbefit համակարգն առանձնահատուկ է նրանով, որ թույլ է տալիս փնտրել ու գտնել տվյալ պահին մոտակայքում անցկացվող պարապմունքները։ «Սա թույլ է տալիս մատչելի գներով ամրագրել յոգայի կամ ցանկացած այլ մարզատեսակի պարապմունքներ։ Այսինքն՝ justbefit-ի շնորհիվ օգտագործողները կարող են զերծ մնալ մարզասրահներում ամսական կամ տարեկան բաժանորդագրություն ունենալու պարտադրանքից և ցանկացած ժամանակ գտնել գրպանին հարմար պարապմունք»,-մանրամասնեց տնօրենը։

Վճարումը կարող է կատարվել օնլայն, կա նաև բոնուսներ վաստակելու հնարավորություն՝ ընկերներին հրավիրելու կամ համակարգից հաճախակի օգտվելու դեպքում։ Ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար, իսկ պարապմունքների գները համապատասխանում են մարզասրահում գործող գներին։

Կայքը նշում է, որ 2015-ի լավագույն հավելվածներից է ճանաչվել նաև Shadowmatic հայկական խաղը:

Աղբյուրը` ittrend.am:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս