
Վթար Դավիթ Բեկի փողոցում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները բախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 12SU412 պ/հ (վարորդ՝ Վ.Մ.), «Վոլկսվագեն» մակնիշի 34RT643 պ/հ (վարորդ՝ Հ.Ա.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 34SR046 պ/հ (վարորդ՝ Ա.Գ.) ավտոմեքենաները, որի հետևանքով Թ.Կ.-ն (ծնվ. 1987թ.), Ա. Հ.-ն (ծնվ. 1990թ.) և Հ. Հ.-ն (ծնվ. 1955թ.) հոսպիտալացվել են «Գր.Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2121» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները և փակել գազի փականները: