Դատելով իշխանության վերջին շրջանի գործողություններից, մանավանդ այն հանգամանքից, որ սկսել են նեղել նաև յուրային գործարարներին (Հակոբ Հակոբյան, Աշոտ Աղաբաբյան, Գարեգին Նուշիկյան և այլք)՝ տարբեր ստուգումների, տուգանքների տեսքով, կարելի է եզրակացնել, որ բյուջեի «հատակն» արդեն երևում է, և այն լցնելու հրատապ խնդիր է առաջացել:
Մոտ երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Տաթեւի վանական համալիր ճոպանուղու մոտ տեղադրված, պետբյուջեի վրա 170 հազար դոլար արժեցած «բիոզուգարանն» ինչ-որ մարդիկ ապամոնտաժել, տարել են:
Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ կառավարությանն առաջարկել է բարձրացնել ամենակարիքավոր ընտանիքներին տրամադրվող նպաստի չափը:
Տավուշի մարզում տաք եղանակ է, ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի բնակիչ, ֆերմեր, Հայաստանի հանրային խորհրդի գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ Արշակ Սարիբեկյանը հայտնեց, որ կատարվում են եգիտացորենի, ծխախոտի սածիլների տնկման, խաղողի այգիների էտի աշխատանքներ:
Աբովյանում տեղակայված ԲՀԿ գրասենյակում օրերս նախկին և ներկա մի շարք ԲՀԿ-ականներ «նիստ» են արել, քննարկել քաղաքապետի թեկնածուի հարցը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2014թ. դեկտեմբերի 9-ին Սևանի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը:
Լուսաբացը դիմավորեցին ոստիկանությունում:
Հայաստանում առավելագույնը ի՞նչ ժամկետում կարող են գտնվել այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ Հայաստան ժամանեց Քիմ Քարդաշյանը: Նա օդանավակայանից շարժվեց դեպի «Մարիոթ» հյուրանոց:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բնակչուհի Վ.Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քիչ առաջ վերջապես Հայաստան ժամանեց Քիմ Քարդաշյանը՝ ամուսնու և քույրերի հետ: Հարցին՝ ուրա՞խ եք, որ այստեղ եք, Քիմ Քարդաշյանը պատասխանեց. «Շատ ուրախ եմ լինել այստեղ»:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահատվել է 8-ը:
Տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից հետ կվերցվի և կնվիրաբերվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը
Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները:
Քիմ Քարդաշյանին դիմավորելու են հայկական տարազով աղջիկները՝ աղուհացով
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ ժամը 00.30-ին Երևանի Շիրազի փողոցում, վիճաբանության ժամանակ, ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: ՀՀ գլխավոր դատաախազը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ՀՀ դատախազության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը կշարունակվի՝ դառնալով առավել նպատակային և արդյունավետ: Դեսպան Միլսի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դատախազության համակարգի առջև դրված գերակա խնդիրները:
«Զվարթնոց» օդանավակայանում մի խումբ մարդիկ սպասում են Քիմ Քարդաշյանի ժամանմանը: Նախապես տեղեկություն էր տարածվել, որ ինքնաթիռը, որով Քիմ Քարդաշյանը ժամանելու է Հայաստան՝ Երևանում կլինի ժամը 19:50-ին: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնաթիռը վայրէջք կկատարի 20:30-ին:
Նույն օրը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է հեռախոսներով և լիցքավորիչներով փաթեթը, որոնցից երկուսում թաքցված է եղել խոշոր չափերի հասնող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Ապրիլի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 107 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1965 թ. ծնված Արթուր Գալստյանին, ով տեղում մահացել է:
«Մայրաքաղաքի բնակիչների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք, վերջին տարիներին մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իսկապես զգալի աշխատանքներ են իրականացվել: Սակայն դեռ կան որոշակի խնդիրներ, որոնց ուղղությամբ ևս ամենօրյա հետևողական աշխատանք պետք է տարվի արդյունավետ լուծումներ գտնելու համար: Պետք է հասնենք նրան, որ ամբողջ Երևանում ապահովվի շուրջօրյա անխափան ջրամատակարարում և, որ ամենակարևորն է, բնակիչները գոհ լինեն մատուցվող ծառայությունների որակից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Օրերս անդրադարձլ ենք մարտի 24-ին Բյուրեղավանում տեղի ունեցած դեպքին, երբ քաղաքացին նախ կանխել էր հանցագործության փորձը, ապա հետապնդել զինված հանցագործներին և նրանց հետ ընդհարման ժամանակ մարմնական վնասվածք ստացել:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է Երևանի կենդանաբանական այգում համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Հարկ է նշել, որ դեռևս 1940-ական թվականներին մայրաքաղաքում հիմնված Կենդանաբանական այգում առաջին անգամ են իրականացվում վերակառուցման լայնածավալ աշխատանքներ:
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում բազմամետաղ հանքի ուսումնասիրության աշխատանքները մոտ 15 օր առաջ դադարեցվել են: Գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ ձմռան ընթացքում հանքաքարի նմուշներ կորզելու, դրանց ուսումնասիրության աշխատանքները դանդաղ են ընթացել:
Ապրիլի 8-ին, ժամը 16.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 3ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 8-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 15 հասցեում գտնվող ՀՀ ագրարային համալսարանի 5-րդ մասնաշենքի տանիքից ծուխ է նկատվում:
Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը, որ հնարավորություն ունի հանդիպելու գլխավոր դատախազին, հետևո՞ւմ է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործին:
Ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Ռաֆիկ Ե.-ին: