«Բոլորս անուն առ անուն գիտենք կեղծ դեղ ներկրող հայ մաֆիոզներին». Նաիրա Զոհրաբյան

2013-14 թթ. տվյալներով՝ 151 վարչական վարույթ է հարցուվել դեղերի գրացման-չգրանցման և կեղծ դեղերի հետ կապված, հայտնաբերվել է 170 անվանում չգրանցված դեղ, ինչը շրջանառության խախտում է, և եղել է 1 անվանում կեղծ դեղի հայտանաբերում, որի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման հարցի քնարկման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե ինչքա՞ն կեղծ դեղեր են ներմուծվել ՀՀ:

Ըստ նրա՝ կոնվենցիային միանալը թույլ կտա ավելի մեծ տեղեկատվություն ստանալ այն ընկերությունների մասին, որոնք արտերկրում կեղծ դեղորայքի արտադրությամբ են զբաղվում և կանխարգելիչ մեծ ազդեցություն կունենա:

ԲՀԿ խմբակցության Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խոշորագույն դեղագործական ընկերություններում հատուկ երրորդ կարգի երկրների համար արտադրվում են դեղեր, ավելի էժան, որտեղ ազդող կոմպոնենտը գրեթե զրոյական է:

«Մենք բոլորս Հայաստանում անուն առ անուն գիտենք դեղ ներկրող մաֆիոզներին, բոլոր հանցագործներին, որոնք վաղուց պետք է նստած լինեին, որովհետև նրանք մանկական սնունդ են կեղծում, նրանք մանկական դեղ են կեղծում, ներկրում են կեղծ դեղեր, որտեղ ազդող կոմպոնենտը կամ ընդհանրապես չկա, կամ հակառակ ազդեցություն է ունենում»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ հարցնելով, թե կոնվենցիայի վավերացման արդյունքում ինչպե՞ս կկարողանանք քրեական պատասխանատվություն կիրառել, ո՞վ է բռնելու կեղծ մանկական սնունդ ներկրող հանցագործների, հայ մաֆիոզների ձեռքը:

Կարդացեք նաև

Ս.Խաչատրյանը նշեց, որ աշխարհում կեղծ դեղերի արտադրության ժամանակ նույնիսկ թունավոր նյութեր կարող են օգտագործվել, թեև ՀՀ-ում նման բան չի գրանցվել. «Բարդ խնդիր է, միայն առողջապահության ոլորտի դաշտում չի, վերաբերում է սահմանային հսկողությանը, հարկային դաշտին, գների կարգավորման դաշտին և խնդրիների կողմպլեքս լուծում է անհրաժեշտ: Իրականում ամենօրյա աշխատանք է տարվում կեղծ դեղերի հայտնաբերման, դրանց շրջանառությունից դուրս բերման և բնակչությանը վնաս չպատճառելու գործընթացում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս