«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Աճառյան և Մ.Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացի Ա. Դ.-ը (ծնված 1993թ.) իր վարած «Mercedes-E» մակնիշի 34 DC 655 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող 4 քաղաքացու, այնուհետև բախվել մոտակայքում կայանած «Opel Astra-G» մակնիշի 34 PR 638 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1989 թ.) ավտոմեքենային:

Տուժածներ՝ Ա. Ա.-ը (ծնված 1958թ.), Մ. Գ.-ը (ծնված 1987թ.), Լ. Մ.-ը (ծնված 1987թ.) հոսպիտալացվել են «Գր.Լուսավորիչ» ԲԿ, իսկ Հ. Ն.-ը (ծնված 1956թ.) տեղի ուժերով տեղափոխվել է նույն հիվանդանոց:

Տեսանյութեր

Լրահոս