
Հանրային քննարկում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի փոփոխությունների թեմայով

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնի «Հանրային քննարկումներ» ենթաբաժնում տեղադրվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի դեկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 24-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչություն` 59-60-91 հեռախոսահամարով: