
Երեք երեխաների հետ՝ բաց երկնքի տակ

asparez.am-ը գրում է. «Մի ամիս կլինի՝ երեխաներիս հետ ընկերուհուս տանն եմ ապրում: Բայց երկար չեմ կարա մնամ, ընկերուհիս էլ ընտանիք ունի, հիվանդ սկեսրայր ունի…»,- արցունքոտված աչքերով պատմում է 3 երեխաների մայր Լուսինե Ավագյանը:
Ոսկեվանից Վանաձոր հարս եկած Լուսինեն մի քանի տարի առաջ ամուսնալուծվել է: Երեխաների նվազագույն կարիքները տարիներ շարունակ հոգացել է 36.000 դրամ նպաստով, այսօր, սակայն, երեք անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում: Երեխաներից ավագը 12, կրտսերը 5 տարեկան է:
Ինչպես Լուսինեն է պատմում, եկամտի այլ աղբյուր չունենալով, ամիսներ շարունակ չի կարողացել վճարել բնակարանի վարձը: Ի վերջո տանտիրոջ համբերությունն սպառվել է, ու նա մի օր ուղղակի փակել է իր տան դուռն ու ընտանիքին զրկել այդ տանը բնակվելու հնարավորությունից: Տանտերը թույլ է տվել վարձակալած բնակարանից վերցնել միայն առաջին անհրաժեշտության հագուստ:
-Ասեց, որ մնացած վեշը կթողնի վերցնեմ միայն կուտակված վարձը վճարելուց հետո- նշում է կինն ու շարունակում ապրել բաց երկնքի տակ հայտնվելու վախով: