«Այո´, գերծանրաբեռնվածությունը և կենցաղային պայմանները խնդիր է, թաքցնել հանրավոր չէ, որովհետև և´ դիտորդական խմբերը, և´ եվրոպական այն կառույցները, որոնք մոնիթորինգ են իրականացնում նաև քրեակատարողական համակարգի նկատմամբ, պարբերաբար արձանագրել են այդ հարցերը և ողջամիտ չի լինի որևէ բան փորձել թաքցնել»,- ասաց նա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել է քաղաքացի Գ.Սարգսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը։
Լրագրողներն այսօր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք համաներում հայտարարելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է և նախորդ տարիներին հայտարարված համաներումների մասին որոշումներն ինչպես են ազդում օպերատիվ իրավիճակի վրա։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորել է ոստիկանապետին, համակարգի բոլոր աշխատակիցներին, մաղթել արդյունավետ, բեղմնավոր աշխատանք:
Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարը սկսել է առաջին հերթին հենց դատախազության համակարգից: Կոռուպցիայի վերացումը դատախազության գերնպատակներից մեկն է: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ հարուցված գործերն իր անմիջական վերահսկողության և մշտական ուշադրության կենտրոնում են և կարող ենք փաստել, որ վերջին շրջանում դրական տեղաշարժը ակնհայտ է:
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին ուղղված հարցը, թե Քիմ Քարդաշյանի այցելությունն ի՞նչ ազդեցություն թողեց, մասնավորապես արդարադատական համակարգի վրա, հարուցեց նախարարի ժպիտը: «Հումորն ընդունեցի,- ասաց Հ. Մանուկյանն ու շարունակեց,- Անկեղծ ասած՝ իմ համար աժիոտաժն է անհասկանալի, ընդ որում` հասարակության տարբեր շերտերի կողմից, և սա նաև խոսում է այն մասին, որ մեր հասարակությունում […]
Տեղեկացնում ենք, որ մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած և հետագայում կալանավորված Ռուդիկ Խաչատրյանի հայրը՝ Գևորգ Խաչատրյանը, այսօր առավոտյան մոտեցել է Հիմնադիր խորհրդարանի գյումրեցի աջակից ազատամարտիկ Յուրա Աթոյանին՝ սպառնալով, որ այս գիշեր «գողականով» կմոտենան իրեն և «հաշիվ» կպահանջեն՝ իր որդու դեմ ցուցմունք տալու պատճառով։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նոր դատավորներ են նշանակվել:
Նոյեմբերյանի սահմանագոտում, Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղի ծայրամասում ադրբեջանական կարմիր գույնի էքսկավատորը շարունակում է դիրքեր փորել:
Ոստիկանական համակարգի կատարելագործումը շարունակական ու անվերջ պրոցես է, և այդ ճանապարհին կանգնել չկա. արածն ամրապնդելով, չարվածը լրացնելով, թերությունները շտկելով՝ քայլ առ քայլ առա՛ ջ՝ սա է մեր ընտրությունը և այդ ընտրությունից երբեք չենք հրաժարվելու:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու բակում տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով դանակով փորձել է կտրել պարանոցը:
Կո՛չ ենք անում ավտոսեփականատերերին պատասխանատվությամբ մոտենալ ԱՊՊԱ պայմանագրերի ձեռքբերման հարցին և պարտադիր հանգամանորեն ստուգել աղբյուրը:
Ապրիլի 16-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ.Սարկավագի փողոցի թիվ 131 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2011 թվականի դեկտեմբերի 12-ին Գևորգ Խաչատրյանը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի Մոնիկ Հարլեյին սպանելու մտադրությամբ, Կասբլանկա-Փարիզ-Երևան չվերթով վերջինիս հետ ժամանել էր Հայաստանի Հանրապետություն, սպանել էր Հարլեյին, հափշտակել նրա բանկային քարտերը ու 2012 թ. հունվարի 19-ին վերադարձել Մարոկո:
Գյումրին Հայաստանի համար հերթական ոսկե մեդալն է նվաճել: Թբիլիսիում ընթացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տոնել գյումրեցի ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը:
Ընտանիքում, սակայն, խնդիրներ են եղել, հոր և որդու հարաբերությունները եղել են խիստ լարված, որդին ճնշել է հորը, հալածել, անգամ թույլ չի տվել օգտվել տան զուգարանից:
Այսօր՝ ապրիլի 16-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները ժամանել են Փարաքար գյուղի Օրբելի փողոցի թիվ 7 տուն:
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմասնակցի ապրիլի 16-17-ը Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով հերթական համաժողովին:
Ապրիլի 15-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա:
Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի` Երեւանի Կարապի լճի մոտ կազմակերպված խելահեղ համերգից հետո մինչ օրս չի պարզաբանվում, թե միջոցառման տեխնիկական ապահովումն ինչու էր այդքան վատ կազմակերպված, եւ ինչու էր համերգը ուղեկցվում խոտաններով:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանի` «Սասի Արտակի» ավտոմեքենաներից մեկի վրա փակցված է 058 ՕՕ 01 համարանիշը:
Հայաստանի ՊՆ-ն բավական անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել մայիսի 9-ին ռուս գեներալների հրամանատարության ներքո Երեւանում եւ Գյումրիում շքերթներ անելու մասին ռուսական կողմից հնչող հայտարարությունների պատճառով:
Պատճառը թերևս եղել է թիկնապահներով շրջելը, որի դեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար արշավ է սկսում:
Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցում էլի երեխա է մահացել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 17-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 18-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Ապրիլի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի շուկայի տարածքից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գեղամ Հ.-ին:
20.000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Խաչատուր Խաչատրյանի վերաբերյալ գործը կքննվի այն դատարանում, որտեղ նա աշխատել է: Քրեական գործը մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ թիվ 26 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են ID և բանկային քարտեր և 18.000 դրամ:
«Բայց միևնույն է՝ քարտ են տվել, վայենկոմատ կանչել, չգիտեմ՝ ինչ ա կատարվում։ Մայիսի 30-ին կասեն՝ տանո՞ւմ են բանակ, թե՞ ոչ։ Չգիտենք՝ իրանց ուզածն ինչ ա, ի վիճակի չենք»: