«Իմ հարցին չպատասխանեցիք». Հովիկ Աբրահամյանը՝ Արմեն Մուրադյանին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2016-2017թթ. ԱՆ կողմից պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, ինչպես նաև նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների գնումներն իրականացնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից: Արմեն Մուրադյանն ասաց, որ բացառություն են կազմում հեպաիտ Ա-ի պատվաստանյութից, որն առաջարկվում է գնել ֆրանսիական ընկերությունից՝ առանց գնումների մասին հայտարարություն նախապես հրապարակելու ընթացակարգի միջոցով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ արժեք է ունենալու պատվաստանյութն այլ ընկերությունից ձեռք բերելու դեպքում: Արմեն Մուրադյանն ասաց, որ մրցույթ են անցկացրել և 700 մլն-ի տարբերություն է տալիս: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ասվում է՝ մեկ դեղաչափը գնում ենք 15 եվրոյով, ուրիշներից գնելու դեպքում՝ որքա՞ն կկազմի գումարը: Արմեն Մուրադյանն ասաց, որ մասնակից են եղել երկու ներկրողներ. մրցույթի արդյունքում 4 անվանում պատվաստանյութերի մասով 700 մլն-ի տնտեսում է եղել: «Իմ հարցին չպատասխանեցիք,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով,- Իմ հարցի պատասխանը կտաք հետո»:

Տեսանյութեր

Լրահոս