
Վթար Գյումրի-Բավրա ավտոճանապարհին. կա զոհ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում գտնվող ոլորաններում ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Բավրա հատվածի 14-րդ կմ-ում «Volkswagen Passat» մակնիշի FG 497 GF պ/հ (վարորդ Զ. Դ., ծնվ. 1974 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր` 1981 թ. ծնված Մ. Ջ.-ը տեղում մահացել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Զ. Դ.-ն, ուղևորներ՝ 1956 թ. ծնված Կ. Չ.-ն և 1981 թ. ծնված Մ. Ջ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: