Բաժիններ՝

28-ամյա երիտասարդին վրաերթի է ենթարկել անձամբ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը. ովքեր են խոչընդոտում գործի բացահայտմանը. 1in.am

Օգոստոսի 23-ին 28-ամյա Էդգար Սնղչյանը Սևանից Երևան վերադառնալիս է եղել, երբ Գագիկ Ծառուկյանի տան և բենզալցակայանի դիմաց մեքենայի անիվը վնասվել է, և նա ստիպված է եղել կանգ առնել, իջնել մեքենայից ու կարգավորել խնդիրը

Ժամը 23-ի սահմաններում, Էդգարի պնդմամբ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, հարբած վարելով մեքենան և վերադառնալով «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությունից, վերջինիս վրաերթի է ենթարկել, այնուհետև մեղքը բարդել եղբոր՝ Արթուր Ավագյանի վրա:

Էդգարի խոսքով՝ ակնհայտ է, որ մեքենայի ղեկին Արթուր Ավագյանը չի եղել, քանի որ նախաքննական ցուցմունքում գրել է, թե վրաերթից հետո երիտասարդին տեսել է մեքենայի կողքին, սակայն իրականում Էդգար Սնղչյանն ընկել է մեքենայից 35 մետր հեռավորության վրա։

Էդգարը դիմել է նաև Հայաստանի գլխավոր դատախազին, Երևանի դատախազին, անգամ հանրապետության նախագահին, սակայն բոլոր դիմումներն անպատասխան են մնացել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս