
Ինչո՞վ են իրարից տարբերվում հոգեբույժները, հոգեթերապևտները և քահանանները

– Ինչո՞վ են իրարից տարբերվում հոգեբույժները, հոգեթերապևտները և քահանանները:
– Հոգեբուժությունը բժշկական մասնագիտություն է: Հոգեթերապիան կիրառվում է և հոգեբուժության, և պրակտիկ հոգեբանության մեջ և նպատակ է հետապնդում մարդուն տալ հոգեկան առողջություն: Հոգեբուժության մեթոդն է խոսքը և դեղատվությունը, այսինքն դեղեր նշանակելը, իսկ հոգեբանության մեթոդը՝ միայն խոսքը: Հոգեբուժության առարկան հոգեկան հիվանդություններն են: Հոգեբանության առարկան հոգեբանական խնդիրներն են՝ իրենց տարբեր դրսևորման աստիճաններով:
Քահանայությունը մի կարգ է, որը սահմանված է Աստծու կողմից Սուրբ Եկեղեցում՝ մարդուն հոգևոր առողջություն տալու համար: Քահանայության մեթոդը խոսքն է և սպասավորությունը, որոնցով մարդը, հաղորդակից լինելով Աստծու հետ, բժշկվում է մեղքերից՝ ստանում է հոգևոր առողջություն: Քահանայության առարկան մարդու մեղքով վնասված հոգին է: Հոգեբանական և հոգեկան առողջությունը ուղղակի կախված է հոգևոր առողջությունից:
Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am