«Տիտանիկի» երաժշտության օսկարակիր կոմպոզիտորը ավիավթարի զոհ է դարձել

Երաժիշտ Ջեյմս Հորները, ով հայտնի էր որպես «Տիտանիկ» ֆիլմի երաժշտության հեղինակ, վթարի է ենթարկվել իր անձնական ինքնաթիռով, հայտնում է BBC-Ն:

Մեկշարժիչանի S-312 Tucano ինքնաթիռն ընկել է երեկ առավոտյան Սանտա Բարբարա քաղաքից ոչ հեռու: Ընկնելուց անմիջապես հետո ինքնաթիռն այրվել է:

Նախնական տեղեկություններով՝ կոմպոզիտորն անձամբ է ղեկավարել ինքնաթիռը:
61-ամյա Հորները գրել է ավելի քան 100 գեղարվեստական ֆիլմերի երաժշտություն, որոնց թվում են «Խիզախ սիրտը», «Ապոլլոն-13», «Զորրոյի դիմակը», «Ավատար» ֆիլմերը:

«Տիտանիկի» համար գրված երաժշտության համար նա արժանացել էր երկու «Օսկար» մրցանակի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930