Հոսանքի թանկացման դեմ հավաքը ցրելիս 237 քաղաքացի է բերման ենթարկվել

Հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների հավաքը ցրելու ընթացքում ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 237 քաղաքացի:  Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Դեռևս չի հաղորդվում՝ նրանցից քանիսն են ազատ արձակվել, արդյոք նրանց նկատմամբ վարչական իրավավախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել, թե կատարվում են այլ գործողություններ:

Նշենք, որ այսօր մոտ 5:30-ի սահմաններում ոստիկանությունը ցրել է հավաքը: Կան տուժածներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930