Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած դեպքով այս պահի դրությամբ կա ձերբակալված 3 անձ, գործը քննվում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Հուլիսի 9-ին, ժամը 21.43-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի գերեզմանոցի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք:
Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող խաղողի արմատակալների (տնկիների) մեկ խմբաքանակ` 6000 հատ, սահմանից հետ է ուղարկվել:
Արմավիրում 16-ամյա աղջիկը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ իր կամքին հակառակ տարբեր ժամանակահատվածներում տարբեր տղամարդիկ սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ:
Ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը հարցազրույց է տվել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին, որտեղ հայտարարել է, որ իր ընտանիքը բնակության նպատակով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ։
Հուլիսի 10-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, Սևան- Գավառ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ում` Լճաշեն գյուղի հատվածում, «ՆԻՍՍԱՆ» մակնիշի 26RR888 պետհամարանիշի ավտոմեքենան,(վարորդ՝ Հ. Ս.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել լիճը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը հոգևոր սպասավորության է նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին Լոնդոնի Գոլդսմիթ Հոլլ դահլիճում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի ճաշկերույթին եւ հանդես եկել այնտեղ ելույթով:
Ինչպե՞ս են Ձեր հարաբերություններն Աղվան Հովսեփյանի հետ, օրերս նրան պարգեւատրեցիք, հարցրինք ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող, 19-ամյա Իվան Նովիկովի սպանության գործը դարձել է Հայաստանի երկու իրավապահ կառույցների կռվախնձորի առարկա:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձից հետո պաշտպանության հատուկ միջոցներ է ձեռնարկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը վերջերս նոր` զրահապատ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է գնել:
«Կառավարության 3-րդ մասնաշենքում, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ, պարզվում է, վերջին օրերին պարբերաբար հովհարային անջատումներ են լինում:
Հուլիսի 10-ին, ժամը 03.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Այս շարժումը դասական քաղաքական շարժման ձեւաչափով չէր եւ տնտեսագետները (ինչպես նաեւ այլ փորձագետներ) էլիտիստական դիրքերից չեն ներկայացել: Այսինքն, մտավորականներն առաջնորդող չեն եղել եւ նաեւ հատուկ չեն առանձնացել ցուցարարների ֆոնի վրա: Ինչպես, օրինակ Արցախյան շարժման կամ ՀԱԿ-ի շատ միջոցառումների ժամանակ:
Քրեական գործի շրջանակներում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ, առանց համարանիշի «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, բացահայտ բռնության գործադրմամբ, ամուսնության նպատակով փորձել են առևանգել տուժողին, սակայն երկու երիտասարդների միջամտության արդյունքում՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
«Ես չեմ ուզում գնահատական տալ` արդյոք արդյունավե՞տ է Ազատության հրապարակում պայքարը շարունակելը: Մի բան դրական է, որ նրանք մաքսիմալիստ են: Եթե երիտասարդները մաքսիմալիստ չլինեն, ապա չեմ կարծում, որ նրանք երիտասարդներ կկոչվեն»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
Բեզոարյան այծ որսացողները հայտնաբերվեցին:
Հուլիսի 9-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սիլիկյան թաղամասի բնակչուհի, 1965 թ. ծնված Մարինա Ա.-ն և հայտնել, որ համագյուղացի Կառլեն Մ.-ն իրենց տան բակում փայտով հարվածել է իրեն:
Երեկ Շիրակի մարզում 53-ամյա տղամարդուն գտել են քրոջ տանը կից մարագի երկաթյա դռան շրջանակից հակի թելով կախված վիճակում:
Քիչ առաջ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը՝ պայմանով, որ՝ «հրապարակներն ու փողոցները դատարկ չենք թողնելու»:
«Մենք պետք է նաև պայքարը դրսում շարունակենք, բայց մենք նաև չպետք է սպառենք մեր ֆիզիկական և մտավոր կարողություները: Մեր կոչն է՝ միացումը փողոցում պայքարող բոլոր խմբերին և անհատներին»,- հայտարարեց Ն. Այվազյանը:
Այսօր` հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Mitsubishi մակնիշի 88 ՍՍ 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել երկաթե ճաղավանդակներին և մոտ 60 մ գլխիվալր շրջվելով` հայտնվել ձորակում:
«Երբ խոսում եք մեր քանակից, խոսեք Ոստիկանության քանակից, այսինքն՝ իրենք մեր մեջ ուժ և պայքարող քաղաքացի են տեսնում: Քանակից ավելի կարևոր որակն է: Մեր ընդհանուր պահանջերը մնում են նույնը և մենք սպասում ենք իշխանությունների կողմից մեր պահանջների բավարարմանը: Պայքարելու ենք այնքան, որքան կպահանջվի»,- հայտարարեց Դ. Սանասարյանը:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հուլիսի 9-ին, կյանքի 75-րդ տարում, վախճանվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լաերտ Մովսիսյանը:
Հուլիսի 7-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 7/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 23-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում ինքնությունը չպարզված տղամարդու վրաերթի ենթարկելու մասին: Վերջինս հունիսի 25-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր:
Քիչ առաջ Ազատության հրապարակում Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրահավաքը ուշ սկսվեց, քանի որ ոստիկանությունը թույլ չէր տալիս բարձրախոսներ տեղադրել հրապարակում՝ պատճառաբանությամբ, թե հանրահավաքն արտոնված չէր։ Բանակցությունների արդյունքում ոստիկանները ի վերջո թույլ տվեցին բարձրախոս տեղադրել, սակայն Վալերի Օսիպյանն ասաց, որ երթ թույլ չեն տալու իրականացնել, քանի որ այն արտոնված չէ։