54 և 30 տարեկան կանայք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Հուլիսի 7-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 7/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 08.00-ին, «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: