Ճանապարհային ոստիկանության ծառայողական մեքենաներում տեղադրված արագաչափ և տեսանկարահանող սարքերի էկրանին առկա ազդանշանների նշանակությունը:
Կարելի է և համագործակցել, և բանավիճել, բայց` նոր քաղաքական մշակույթի և խաղի կանոնների պայմաններում, որտեղ ջարդելն ու փշրելը, կեղծելն ու քծնելը կամ կույր ատելությունը չեն հիմնական գործոնները:
«Պահանջում ենք, որ պատիժը սահմանվի ոչ միայն ազատազրկման ձևով, այլ նաև մասնագիտական գործունեությամբ զբաղվելու նկատմամբ սահմանափակում մտցվի բժիշկների նկատմամբ: Եվ հատկապես մեզ համար արտառոց էր կոնկրետ Լիլիթ Վարդանյանի պահվածքը, որը դատարանի վճիռը հրապարակելուց հետո նույն դատարանի դահլիճում ուղղակի հայտարարեց, որ` բոլորիդ երեխաները պետք է նույն վիճակում հայտնվեին կամ հայտնվեն, որը խոսում է այն մասին, որ մարդը հետևություն չի կատարել»,- ասաց Արթուր Սաքունցը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը ասել է, որ Իլհամ Ալիևի` Արևմուտքի հասցեին կոշտ քննադատությունը նրանից է, որ Ադրբեջանի կաշառքները եվրոպական քաղաքական գործիչները ընդունում են, բայց իրենց շահերն են հետապնդում:
Հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության լավագույն հարթակներից է հանդիսանում նաև Ֆրանկոֆոնիան, որին Հայաստանն անդամակցում է արդեն երեք տարուց ի վեր:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի: Դատական նիստի ընթացքում «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչը միջնորդեց կարճել գործի վարույթը. ըստ նրա`վեճը ենթակա չէ քննության: Նրա խոսքով` «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված են հերքման կամ պատասխանի հրապարակման վերաբերյալ որոշակի ընթացակարգեր: Նա […]
«Գլխավոր դատախազը պարտավոր է ընդունել սա որպես հաղորդում հանցագործության մասին»,- ասաց ցուցարար Արա Ղարագյոզյանը:
«ՀՀ իշխանությունները և ՀՀ դատախազությունը սեփական ժողովրդին ևս մեկ անգամ արհամարհեցին, այս պահին մեզ միայն երաշխիք էր պետք, քանի որ ակնհայտ երևում էին բռնությունները, և ևս մեկ անգամ արհամարհվեց ՀՀ քաղաքացին, թող սպասեն շատ ավելի մեծ երթերի՝ եթե շատ արագ չհարուցվի գործ բոլոր այն քացաքացիների դեպքերի համար, որոնց նկատմամբ բռնություն է կիրառվել ոստիկանների կողմից»,-ասաց նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Ռոման Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ռոման Դ.-ն շուրջ 6 ամիս գտնվել է կալանքի տակ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ «Ո՛չ թալանին» նախաձեռնության երթի մասնակիցները կրկին նստացույց սկսեցին արդեն Հանրապետության հրապարակում, իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց ցուցարարներին դադարեցնել նստացույցը, այլապես սպառնաց բոլորին բերման ենթարկել:
Նաիրիտցիների մի խումբ գործարանի մոտ դեռ սպասում է դրա տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանին, ով այսօր Բագրատունյաց պողոտան փակած աշխատակիցներին տեղեկացրել էր, թե որոշ հարցեր ճշտելու նպատակով գնում է Էներգետիկայի նախարարություն:
Ցուցարարներին մոտեցավ նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ ասելով, որ ցուցարարները անհամաչափ փակել են, սահմանափակել են երթևեկությունը. «Դուք ստիպված ուզում եք բախում ստեղծել ոստիկանների հետ, քանի որ ձեր վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Պահեք իմ նկարը, եթե ես որևէ կարգապահական խախտում արել եմ, թող ինձ պատժեն: Եթե ես մեղավոր եմ, թող ինձ պատժեն»:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Երթի մասնակիցները Թումանյան փողոցով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, այնուհետև՝ Մաշտոցի պողոտայի միջնամասում նստացույց իրակացրեցին: Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ սա չնախատեսված նստացույց էր և իրենք կմնան այնքան, որքան նստացույց իրականցնողները պահանջեն:
Կառավարությունում տեղի է ունեցել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Քիչ առաջ Շարլ Ազնավուրի անվան հրապարակից մեկնարկեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության երթը դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է ընդունել Հովհաննես Մանուկյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից ազատվելու մասին:
168.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նրա խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նշենք, որ Հովհաննես Մանուկյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է 2014թ. ապրիլի 30-ին:
Հուլիսի 15-ին հյուսիսային շրջաններում, 16-19-ին շրջանների զգալի մասում` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1981 թ. ծնված Կարեն Շ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակի խափանման պատճառները, որի հետեւանքով մահացել էր բնակչուհի, 1978թ. Հ.Շահբազյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1980թ. Արթուր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։
Հուլիսի 11-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել ավտոլվացման կետի ավտոլվացող, 1980 թ. ծնված Սաթենիկ Մ.-ն:
Նաիրիտցիներից Արմեն Դեմիրճյանը 168.am-ին հայտնեց, որ այժմ բացել են ճանապարհը և սպասում են Սաղաթելյանին, ով գնացել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:
Ըստ նրա՝ որդու ու հարսի միջև վեճեր են եղել. «Ես էլ՝ որպես 85 տարեկան մարդ, ասում էի՝ հարս ջան, տղա ջան, ամոթ է, չի կարելի, հարևանները ձեր այդ խոսքերն իմանում են, նստեք ձեր տեղում, բայց հարսս ասում էր՝ շան պես մի հաչա, զարկում-գցում էր ինձ դիվանին»: Դատավորի հարցին, թե ինչն էր վեճերի պատճառը, վկան պատասխանեց, որ վեճերի պատճառը չի իմացել, տեսել է, որ հարսը հեռախոսով հաճախ է խոսել. «Մենակ լսել եմ, որ երկու անգամ (նայել եմ) ականջին՝ սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ քեզ»: Դիտարկմանը, որ վկան վատ է լսում, և հարսը պետք է գոռա՞ր, որ նա լսեր, վկան պատասխանեց՝ կամա՜ց խոսում էր: Հաջորդ հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ինքը լսել, վկան պատասխանեց, որ ինքը մոտեցել է:
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ Դեպքը տեղի է ունեցել Արմեն Տիգրանյան փողոցում։
Մեզ հետ զրույցում գործարարի Երևանի տան հարևանները հաստատեցին այն, որ Համլետ Ասատրյանն իր ընտանիքի հետ շատ քիչ է լինում Երևանում: Նրանք նշում էին, որ դեմքով անգամ լավ չեն ճանաչում այդ ընտանիքին:
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի եւ Տարածքային կազմակերպության Վերահսկողի ընտրությունները երեկ անցան դրամատիկ պայքարում:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում հունիսի 30-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 27-ամյա Մելինե Ասատրյանին 2 օր առաջ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են նյարդավիրաբուժական բաժանմունք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը: