
Երևանում` Թբիլիսյան խճուղում, տաքսին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորակում. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր` հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Mitsubishi մակնիշի 88 ՍՍ 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել երկաթե ճաղավանդակներին և մոտ 60 մ գլխիվալր շրջվելով` հայտնվել ձորակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 1 անչափահաս տղա քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը նրանց տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի