Կառավարության 3-րդ մասնաշենքում հովհարային անջատումներ են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կառավարության 3-րդ մասնաշենքում, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ, պարզվում է, վերջին օրերին պարբերաբար հովհարային անջատումներ են լինում:

Սույն շենքում երեկ փակցված էր այդ անջատումների գրաֆիկը: Մեզ հետ զրույցում քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը հաստատեց, որ արդեն մի որոշ ժամանակ է (վերջին օրերին) լինում են նման անջատումներ:

– Տիկին Եսայան, ինչո՞ւ են անջատել հոսանքը, ձեզ բացատրե՞լ են:

– Ճիշտն ասած արդեն մի որոշ ժամանակ լինում են անջատումներ:

– Իսկ ինչո՞ւ են անջատռմ, չե՞ն ասել:

– Չէ, ես չգիտեմ, թե ինչու են անջատում, բայց տարբեր նախարարություններում տարբեր ժամերի լինում են անջատումներ: Ինքս մտածում եմ, որ խնայողության ռեժիմ է, կառավարությունը իրենից է սկսել»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

 

Տեսանյութեր

Լրահոս