Բաժիններ՝

Ակցիայի կազմակերպիչները իշխանություններին մինչև մյուս շաբաթվա վերջ ժամանակ տվեցին

Ինչպես արդեն տեղեկացրելենք, այսօր Ազատության հրապարակում Երևանի ավագանու «Բարև Երևան» խբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իրենց բոլոր պահանջներին նաև մեկ պահանջ է ավելանում՝ հարուցել քրեական գործ՝ էներգետիկ համակարգը փլուզման հասցնելու պատճառաները պարզելու համար. «Եթե Դատախազությունը չսկսի ՀԷՑ-ում և ՀԾԿՀ-ում ստուգումներ անցկացնել, ապա հաջորդ հանրահավաքի ժամանակ մենք պահանջելու ենք հրաժարականներ ու ողջ պատասխանատվությունը դնելու ենք Սերժ Սարգսյանի վրա»:

Քիչ առաջ նախաձեռնող խմբի անդամները որոշեցին, որ հաջորդ միջոցառումը լինելու է իրազեկված և այն տեղի կունենա հաջորդ շաբաթվա վերջին օրերին, որի մասին հատուկ կհայտարարեն:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտթևի նախագահ Նարեկ Այվազյանը կոչ արեց հացադուլավորներին դուրս գալ հացադուլից:

«Մենք պետք է նաև պայքարը դրսում շարունակենք, բայց մենք նաև չպետք է սպառենք մեր ֆիզիկական և մտավոր կարողություները: Մեր կոչն է՝ միացումը փողոցում պայքարող բոլոր խմբերին և անհատներին»,- հայտարարեց Ն. Այվազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս