
Պարզվել է վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը: Նա որոնվում էր որպես անհայտ կորած

Հունիսի 23-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում ինքնությունը չպարզված տղամարդու վրաերթի ենթարկելու մասին: Վերջինս հունիսի 25-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր:
Ոստիկանության Նոր Նորքի և Կենտրոնականի բաժինների քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձը չպարզված տղամարդը ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, Երևանի Նոր Նորքի 6-րդ փողոցի բնակիչ, 1986 թ. ծնված Պողոս Գարջյանն է:
ՀՀ ոստիկանություն