Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունները և Սիլիկյան թաղամասում որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող, «Քարերի աշխարհ» ՍՊԸ սեփականատերեր Հրանտ, Աշոտ և Հրաչյա Մարտիրոսյանների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, 1973 թ. ծնված Գվիդոն Հ.-ն նշված բնակարանում հայտնաբերել է իր քրոջ ամուսնու՝ ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Համլետ Ասատրյանի դիակը՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածքի հետքերով:
Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ երեկ` հուլիսի 12-ին, ժամը 19:00-ի սահմաններում Երևանում` Օհանովի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոտ 45 տարեկան տղամարդու դիակ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախօրոք հայտարարված պլանային ջրանջատումը տեխնիկական պատճառներով հուլիսի 13-ից տեղափոխվում է հուլիսի 15/16-ին: Կից ներկայացվում է այդ մասին ճշգրտված մամուլի հաղորդագրությունը:
«Ինձ համար հայ կնոջ կերպարն ուժեղ է: Նա իր համարձակությամբ և պատվի բարձր զգացումով կարող է մրցել շատ ազգերի տղամարդկանց հետ:
Հուլիսի 12-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 22.50-ի սահմաններում քաղաքացուն զանգահարել է ընկերը՝ Լ.Ս.-ն, և հաղորդել, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ՃՏՊ-ի է ենթարկվել (մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը), որից հետո վերջինիս հետ կապ չի կարողանում հաստատել:
Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատած ռուս գործարար Գերման Ստերլիգովին բարերար Լևոն Հայրապետյանը հիրավի արքայական նվեր է արել` նվիրելով ձիերի երամակ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել սպանության կատարման մեջ և դատապարտվել 9 տարվա ազատազրկման:
Հուլիսի 12-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր ընտրված Արմեն Հարությունյանն աշխատանքի է անցնելու օգոստոսի վերջին:
«Ոսկե Ծիրան-2015» կինոփառատոնի հատուկ հյուր Օռնելլա Մուտին այսօր Երևանում հանդիպում ունեցավ լրագրողների հետ:
Օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում կայացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառել՝ շուրջ 60 մլն դրամի չափով:
Հուլիսի 12-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած և երկու զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշխատանքների դադարեցման պատճառները եղել են սանիտարահիգիենիկ պայմանների անբավարար լինելը, ջրի բացակայությունը: Նշված հաստատություններում երեխաները կշարունակեն հաճախել հանձնաժողովի հայտնաբերած շենքային թերությունները վերացնելուց հետո միայն:
Հուլիսի 12-ին, ժամը 13.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ում «Վոլցվագեն» մակնիշի 64 MM 060 պ/հ (վարորդ Շ.Ս. ծնվ.1966թ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ Ա.Ս.-ին (ծնվ.2008թ.):
46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Երևան» հյուրանոցային համալիրի առանձնասենյակներից մեկում, օգտվելով կնոջ անօգնական վիճակից, բռնաբարել է նրան:
Opel մակնիշի 35 TO 218 համարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ վրաերթի ենթարկեց փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 68-ամյա Հրածին Առաքելյանին:
Ժամը 22:10-ի սահմաններում Ներքին Չարբախ 3-րդ փողոցի բնակիչ, 44-ամյա Արամայիս Օհանյանը Արտաշիսյան 57/12 հասցեի դիմաց իր վարած Opel Astra մակնիշի 33 ՏV 203 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Շիրակի 2ա շենքի բնակիչ, 28-ամյա Կարեն Առաքելյանին:
Հուլիսի 11-ին, ժամը 22.58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում քաղաքացին (գտնվում է ոչ սթափ վիճակում) սպառնում է ինքնասպան լինել` նետվելով ժայռից:
Արցախյան ազատամարտի տարիներին կանգնելով աշխարհազորի կողքին՝ միլիցիայի ծառայողները փառավոր էջեր գրեցին Հայաստանի ոստիկանության պատմության մեջ: Մարտական հարուստ ու արժանապատիվ կենսագրություն, որի աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի սահմանամերձ տարածքներն ու Արցախը:
Հուլիսի 12-ին, ժամը 02.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ` մահվան ելքով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ԼՂՀ կառավարությունը հուլիսի 11-ին որոշել է 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի հուլիսի 18-ը՝ շաբաթ օր:
Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա։
Նշված ճանապարհահատվածներում՝ հատկապես Երևան-Սևան և Սևան-Երևան ուղղություններում, սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերը հայտնաբերելու նպատակով, առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր:
Քրեական գործի շրջանակներում երիտասարդ կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, նստելով Երևան քաղաքի բնակչի տաքսի ավտոմեքենան և հասնելով իրենց տան մոտ` ուղեվարձի վճարի հետ կապված վիճաբանության մեջ է մտել տաքսու վարորդի հետ, վիճաբանության ընթացքում դիտավորությամբ ոտքերով, ձեռքերով, քարով և մալուխով հարվածներ է հասցրել նրա դեմքին, գլխին, ձեռքերին և վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտենսիվության աճ դեպի հանգստյան գոտիներ՝ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ և Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվա
«Եթե այս պահին քրեական հետապնդման մարմնին հարցնեք՝ ո՞րն է հանցագործության մոտիվը կամ շարժառիթը, չեմ կարծում, որ որոշակի պատասխան կստանանք, որովհետև ոչ մեկիս համար դա պարզ չէ»:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Բերդ քաղաքի բնակիչ Հրանտ Անանյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ։