
Հրդեհի հետևանքով ծխահեղձ են եղել 35 մանր, 22 խոշոր եղջերավոր անասուններ և 43 հավ

Հուլիսի 9-ին, ժամը 21.43-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի գերեզմանոցի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.33-ին, մարվել` 01.57-ին:
Այրվել է անասնագոմի տանիքը` մոտ 750 քմ, 100 հակ անասնակեր, ծխահեղձ են եղել 35 մանր, 22 խոշոր եղջերավոր անասուններ և 43 հավ: