Բաժիններ՝

«Թող սպասեն շատ ավելի մեծ երթերի». Ցուցարարները՝ իշխանություններին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ «Ո՛չ թալանին» նախաձեռնության երթի մասնակիցները նստացույց իրականացրեցին Հանրապետության հրապարակում:

«ՀՀ իշխանությունները և ՀՀ դատախազությունը սեփական ժողովրդին ևս մեկ անգամ արհամարհեցին, այս պահին մեզ միայն երաշխիք էր պետք, քանի որ ակնհայտ երևում էին բռնությունները, և ևս մեկ անգամ արհամարհվեց ՀՀ քաղաքացին, թող սպասեն շատ ավելի մեծ երթերի՝ եթե շատ արագ չհարուցվի գործ բոլոր այն քացաքացիների դեպքերի համար, որոնց նկատմամբ բռնություն է կիրառվել ոստիկանների կողմից»,-ասաց նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Նշենք, որ ցուցարարները դադարեցրին նստացույցը և շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազին հանձնեն նամակը՝ պահանջելով պատժել բոլոր այն ոստիկաններին, որոնք հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում բռնություն են գործադրել ժողովրդի և լրագրողների նկատմամբ:

Հիշեցնենք, որ նախաձեռնության 3 պահանջները հետևյալն են՝ չեղարկել նոր սակագինը, վերանայել հինը՝ նվազեցման միտումով և պատժել հունիսի 23-ին ու հուլիսի 6-ին ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: Այսօրվա երթին նրանք պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր «ապօրինի կերպով հարման են տվել և իրականացրել են հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնությունները»:

Լուսանկարները՝ Ռազմիկ Մարտիրոսյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս