Բաժիններ՝

Ցուցարարները ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակը հանձնեցին

Քիչ առաջ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները երթով հասան ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ու հանձնեցին իրենց պահանջներից կազմված նամակը՝ ուղղված դատախազին:

«Գլխավոր դատախազը պարտավոր է ընդունել սա որպես հաղորդում հանցագործության մասին»,- ասաց ցուցարար Արա Ղարագյոզյանը:

Հիշեցնենք, որ նախաձեռնության 3 պահանջները հետևյալն են՝ չեղարկել նոր սակագինը, վերանայել հինը՝ նվազեցման միտումով և պատժել հունիսի 23-ին ու հուլիսի 6-ին ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: Այսօրվա երթին նրանք պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր «ապօրինի կերպով հարման են տվել և իրականացրել են հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնությունները»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս