Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տնակներից մեկից գողության եղանակով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ցանկապատն անցնելու եղանակով, ապօրինի մուտք է գործել տնակի բակ, որտեղ խոհանոցի պատուհանի ապակին հանելու եղանակով ապօրինի մուտք է գործել բնակարան և այնտեղից գողացել զգալի չափի` 358.800 դրամ ընդհանուր արժողության հեռախոսներ, հեռուստացույց՝ մեկ հատ, 1 շիշ «Խորտիցա» ռուսական օղի և 1 հատ 2 լիտր տարողության ապակյա բանկայով լի մեղր:
Շամլուղ քաղաքում 2 տարի առաջ ջրագծերի ու ջրամբարի վերանորոգման աշխատանքներ են կատարվել, ասֆալտապատվել են փողոցներ:
«Այդ գաղտանլսումներն իրենց մեջ չեն պարունակում որևէ այնպիսի նյութ, որը հնարավորություն տար անգամ կասկածել, որ Արա Բուդաղյանը կապ ունի այդ դեպքերի հետ:
Կոտայքի մարզում 84-ամյա թոշակառու կինը թունաքիմիկատ է խմել ու մահացել:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 9-15-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Հուլիսի 16-ին ժամը 11.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սանգյառ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնությունը:
Այսպիսի հայտարարություն արեց օֆորային հայտնի սկանդալի գործով տուժող Փայլակ Հայրապետյանը՝ Երևանի Էրբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Այսօր մեզ մոտ բոլորը, անկախ մասնագիտությունից և տարիքից, քննադատում և քննադատվում են:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 15-ին, ժամը 15.30-ին, Գյումրիի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արտյոմ Պ.-ն:
Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թայլանդում տեղի ունեցած միջազգային առարկայական օլիմպիադայում ցուցաբերել է հրաշալի արդյունքներ՝ նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ։
Հուլիսի 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի քննչական վարչության վարույթում շարունակվում է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը խախտելու դեպքի առթիվ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում հունիսի 22-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ։
Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1990 թ. ծնված Շահեն Ա.-ն Կարեն Վ.-ի հետ անհիմն վիճաբանության ժամանակ մետաղյա ձողով հարվածել է նրա գլխին:
«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2.5 տարեկան Լիա Միսակյանի գործով ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բողոք կներկայացնի վճռաբեկ դատարան: Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
«Ժամանակի մեքենա» խմբի ղեկավար, ռոք երաժիշտ Անդրեյ Մակարևիչը YouTube-ում առանց անվանման երգ է հրապարակել: «Նորությունների ռուսական ծառայության» հետ զրույցում նա նշել է, որ կոմպոզիցիան չի կարելի անվանել քաղաքական:
Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում Վազ 2121 մակնիշի 23 ՕՏ 477 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե քարերին, այնուհետև՝ երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել:
«Կառավարության նիստում ներկայացրել եմ այն մոտեցումները, որոնք նախորդ օրերին անցկացված ակցիաների ժամանակ հնչեցրել են գործարանի աշխատակիցները:
Բաղրամյան պողոտայում հանրային քննարկումների արդյունքում էլետկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական շարժումը համակարգելու նպատակով մշակվեց որոշումներ ընդունելու մեխանիզմ:
Փայլակ Հայրապետյանը դատարան ներկայացրեց մի քանի փաստաթղթեր, իսկ դատավորը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ ստացվել է տուժող Փայլակ Հայրապետյանի միջնորդությունը՝ գործով վկաների դատարան հրավիրելու վերաբերյալ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները և պահանջում էին վճարել իրենց պարտքերը: Հիշեցնենք, որ մոտավորապես մեկ ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաիրիտցներին խոստացել էր, որ մինչև հուլիսի 15-ը նրանց բոլոր գումարները վճարված կլինեն, սակայն այսօր արդեն հուլիսի 16-ն է, և ոչ մի գումար գործարանի աշխատակիցներին չի վճարվել: […]
Քիչ առաջ 168.am-ին «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հայտնեց, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպել է «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը
«Սահմանադրական բարեփոխումների նախագիծը դրված է հանրային քննարկման, որի արդյունքներով ներկայացված բոլոր առաջարկությունները կներկայացվեն մասնագիտական հանձնաժողովին»
Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները Կառավարության շենքի դիմաց հայտարարեցին, որ պատրաստվում են կտրուկ գործողությունների գնալ՝ նստացույց անել, գլխավոր փողոցներ փակել, հացադուլ հայտարարել և այլն:
«ԱրմենՏել» ընկերության նախկին աշխատակից Գեղամ Ներսեսյանը դիմել է դատարան` պահանջելով աշխատավարձի, նյութական փոխհատուցում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացու դին դուրս է բերվել տրակտորի տակից:
168.am-ի հետ զրույցում նաիրտցիները նշեցին, որ իրենք դարձյալ չեն հավատում նախարարի խոստմանը։ Նրանց համոզմամբ՝ նախարարը ևս մեկ անգամ փորձում է խաբել և ժամանակ շահել։ Նրանք պատրաստ են կտրուկ գործողությունների, ընդհուպ՝ մինչև գլխավոր ճանապարհները փակելուն։
Փոխնախարարի համար անակնկալ էր Հովհաննես Մանուկյանի հրաժարականը Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո Արդարարդատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար անակնկալ էր Հովհաննես Մանուկյանի հրաժարականը։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր՝ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ, հողամասը որպես նվիրատվություն ընդունելու մասին հարց է ներկայացնելու։
«Վիկիլիքսյան» փաստաթղթերից մեկում, որը 2007-ի սեպտեմբերի թվագրությամբ հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան, ներկայացված են այն ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Ավետիսյանի հետ զրույցի մանրամասները։