Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 15-ին հյուսիսային շրջաններում, 16-19-ին շրջանների զգալի մասում` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 16-19-ին կնվազի 4-5աստիճանով:
Երևանում`
Հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-19-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հուլիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.50C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.60C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.10C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն