Բաժիններ՝

«Եթե ես մեղավոր եմ, թող ինձ պատժեն». Վալերի Օսիպյան

Քիչ առաջ ոստիկանները «Ոչ թալանին» նախաձեռնության երթի կազմակերպիչներին հորդորեցին շարունակել երթը, բացել Մաշտոցի պողոտան և գնալ Դատախազության դիմաց իրականացնել իրենց գործողությունները: Ոստիկանությունը պնդում է, որ ցուցարարները արհեստական կոնֆլիկտ են ստեղծում իրենց և ոստիկանների միջև՝ քանի որ ցուցարարների գործողություններն անօրինական են. «Ձեր բարձրաձրած հարցը հաստատ փողոց փակելով չի լուծվելու: Եթե ինչ-որ հարց ունեք՝ օրինական ճանապարհներով լուծեք»,- ասաց ոստիկաններից մեկը:

«Սա օրենքի սահմաններում է, քանի որ մեր երթը իրազեկված է և մենք մեր երթուղում մեջ ենք իրականացնում նստացույց»,-ասաց Մ. Սարգսյանը:

Ցուցարարներին մոտեցավ նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ ասելով, որ ցուցարարները անհամաչափ փակել են, սահմանափակել են երթևեկությունը. «Դուք ստիպված ուզում եք բախում ստեղծել ոստիկանների հետ, քանի որ ձեր վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Պահեք իմ նկարը, եթե ես որևէ կարգապահական խախտում արել եմ, թող ինձ պատժեն: Եթե ես մեղավոր եմ, թող ինձ պատժեն»:

Նշենք, որ ցուցարարները բացեցին փողոցը և հիմա երթով շարժվում են դեպի Դատախազություն:

Հիշեցնենք, որ նախաձեռնության 3 պահանջները հետևյալն են՝ չեղարկել նոր սակագինը, վերանայել հինը՝ նվազեցման միտումով և պատժել հունիսի 23-ին ու հուլիսի 6-ին ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: Այսօրվա երթին նրանք պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր «ապօրինի կերպով հարման են տվել և իրականացրել են հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնությունները»:

Լուսանկարները՝ Ռազմիկ Մարտիրոսյանի

ert (2) ert (3) ert (1) ert5 ert3

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս