Բաժիններ՝

«…Ես պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել». Վալերի Օսիպյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ «Ո՛չ թալանին» նախաձեռնության երթի մասնակիցները կրկին նստացույց սկսեցին արդեն Հանրապետության հրապարակում, իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց ցուցարարներին դադարեցնել նստացույցը, այլապես սպառնաց բոլորին բերման ենթարկել:

Լրագրողի հարցին՝ Դուք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք, քանի որ ցուցարարները նաև Ձեր լուսանակերն են պահում մեղավորների շարքում, Վ. Օսիպյանն այսպես պատասխանեց. «Ես ինքս ինձ մեղավոր չեմ համարում, սակայն կա վարույթ իրականցոնղ մարմին, եթե այնպիսի փաստեր ի հայտ կգան, որ գնդապետ Օսիպյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը, ես պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել»:

Նշենք, որ ցուցարարները հիմա շարունակում են իրենց նստացույցը Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք, որ նախաձեռնության 3 պահանջները հետևյալն են՝ չեղարկել նոր սակագինը, վերանայել հինը՝ նվազեցման միտումով և պատժել հունիսի 23-ին ու հուլիսի 6-ին ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: Այսօրվա երթին նրանք պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր «ապօրինի կերպով հարման են տվել և իրականացրել են հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս