Բաժիններ՝

Ցուցարարները չնախատեսված նստացույց իրականցրեցին Մաշտոցի պողոտայում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Շարլ Ազնավուրի անվան հրապարակի մոտից մեկնարկեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության երթը՝ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

Երթի մասնակիցները Թումանյան փողոցով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, այնուհետև՝ Մաշտոցի պողոտայի միջնամասում նստացույց իրակացրեցին: Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ սա չնախատեսված նստացույց էր և իրենք կմնան այնքան, որքան նստացույց իրականցնողները պահանջեն:

Հիշեցնենք, որ նախաձեռնության 3 պահանջները հետևյալն են՝ չեղարկել նոր սակագինը, վերանայել հինը՝ նվազեցման միտումով և պատժել հունիսի 23-ին ու հուլիսի 6-ին ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: Այսօրվա երթին նրանք պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր «ապօրինի կերպով հարման են տվել և իրականացրել են հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնությունները»:

Լուսանկարները՝ Ռազմիկ Մարտիրոսյանի

Կարդացեք նաև

ert (2) ert (3) ert (4)

ert5 ert4 ert3 ert1 ert1 (3) ert1 (2) ert1 (1) ert

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031