Բաժիններ՝

Ամուսնու կրակոցից տուժած 27-ամյա կնոջը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում հունիսի 30-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 27-ամյա Մելինե Ասատրյանին 2 օր առաջ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են նյարդավիրաբուժական բաժանմունք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

Հիշեցնենք, որ Մ. Ասատրյանը կեսարյան հատումով երեխա էր ունեցել, որից հետո նրա ամուսինը՝ Հայկ Վարդանյանը, եկել էր հիվանդանոց, կրակել էր կնոջ վրա, ապա ինքնասպան եղել: Հիշեցնենք նաև, որ օրերս «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրել էին, որ Մելինեի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ:

Բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը հրաժարվեց մեզ տեղեկություններ հայտնել Մելինեի առողջական վիճակից՝ պարզաբանելով, որ ինքը հեռախոսով հիվանդների մասին տեղեկություններ չի հայտնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031