YouTube-ում հրապարակված Անդրեյ Մակարևիչի նոր կատարումը իրարանցում է առաջացրել

«Ժամանակի մեքենա» խմբի ղեկավար, ռոք երաժիշտ Անդրեյ Մակարևիչը YouTube-ում առանց անվանման երգ է հրապարակել: «Նորությունների ռուսական ծառայության» հետ զրույցում նա նշել է, որ կոմպոզիցիան չի կարելի անվանել քաղաքական:

Մակարևիչը չի ցանկացել ասել, թե ում է նկատի ունեցել երգի մեջ հիշատակվող «նախկին եղբայրներ» ասելով:

«Եթե ես ցանկանայի ասել անուն-ազգանուններ, կասեի: Իմ երգերն ուղղված են մարդկային հուն: Երբ մարդկանց հետ ինչ-որ բան այն չէ հասարակական մասշտաբով, ստացվում են այսպիսի կոմպոզիցիաներ»,-ասել է նա:
Կոմպոզիցիայում երաժիշտը ակնարկում է նաև ռոքնռոլի «ոսկե դարաշրջանի» մայրամուտի մասին:

Մակարևիչը վերջին տարում նոր երգեր քիչ է թողարկում: Նա ռուսների բացասական վերաբերմունքը իր վրա հրավիրեց այն ժամանակ, երբ Ուկրաինայում հանդես եկավ բարեգործական համերգներով ու Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ իր խիստ դիրքորոշմամբ:

Դրանից հետո նրա համերգները Ռուսաստանի տարբեր քաղաքներում չեղյալ հայտարարվեցին կամ հետաձգվեցին:

Տեսանյութեր

Լրահոս