«Վիկիլիքսը»՝ Տիգրան Սարգսյանի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. ««Վիկիլիքսյան» փաստաթղթերից մեկում, որը 2007-ի սեպտեմբերի թվագրությամբ հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան, ներկայացված են այն ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Ավետիսյանի հետ զրույցի մանրամասները։

«ժողովուրդի» թարգմանությունից մասնավորապես հայտնի դարձավ որ Ավետիսյանև ասել է, թե այդ օրերին դեռ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանե է վարչապետի ամենաիրական թեկնածուն, քանի որ նա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անձնական բանկիրն է նրանց ստվերային ֆինանսական կայսրությունում։

Փոխնախարարը ամերիկացի դիվանագետին հավաստիացրել է, որ ինքն անհաշտ մոտեցում է ունեցել Տ. Սարգսյանի կոռուպցիոն գործունեության հանդեպ, և երբ իրեն առաջարկել են դրանում մասնակցություն ունենալ, ինքը հրաժարվել է, որից հետո իրեն ՀՀ ԿԲ-ից տեղափոխել են ֆինանսների նախարարությունում աշխատելու։ Ի դեպ, Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո՝ 2008-ին, Ավետիսյանը հրաժարական տվեց և մեկնեց ԱՄՆ։ Այսօր այնտեղ է նաև Տ. Սարգսյանը»։

Կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031