«Սա այն ոսկորն է, որ ոչ մեկը չի կարող կուլ տալ». Փայլակ Հայրապետյան
«Այդտեղ Աշոտի փոխարեն, Աշոտի կողքը 8 հոգի պիտի նստեն: Սա այն ոսկորը չէ, որ պիտի կուլ տան: Սա այն ոսկորն է, որ ոչ մեկը չի կարող կուլ տալ»,- այսպիսի հայտարարություն արեց օֆորային հայտնի սկանդալի գործով տուժող Փայլակ Հայրապետյանը՝ Երևանի Էրբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նա նշեց, որ վստահել է ՀՀ կառավարությանը, այդ պատճառով էլ գրավադրել է իր գույքը:
Փայլակ Հայրապետյանն այսօր պատասխանեց դատավարության մասնակիցների հարցերին, իսկ դատարանը տուժողին հարցեր կուղղի հաջորդ դատական նիստին:
Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ իր կամքով է Հայաստան եկել, եկել է, որպեսզի պարզաբանումներ տա՝ առանց խուսափելու պատասխանատվությունից: Աշոտ Սուքիասյանն ասաց, որ Փայլակ Հայրապետյանը նշում է, թե վարկը ստանալուց հինգ ամիս անց զգացել է, որ խաբված է, և հետաքրքրվեց, թե ինչու չի բողոքել, եթե հինգ ամիս անց զգացել է, որ խաբված է:
Փայլակ Հայրապետյանն ասաց, որ ինքը ամիսներ, օրեր չի կարող ասել, սակայն 5-6-րդ ամիսն էր՝ մահացել են ամբաստանյալի հայրը, հետո մայրը, ժամանակ է անցել, եկել են, իրենց շենքերը վերցրել են: Փայլակ Հայրապետյանն ասաց, որ ինքը ռիսկի է գնացել, որպեսզի ՀՀ-ում մեծ թվով մարդիկ աշխատեն. «Ես չեմ գնացել ռիսկի, որ մեծ փողեր աշխատեմ»:
Իր հերթին Աշոտ Սուքիասյանն ասաց, որ ծնողներն ավելի շուտ են մահացել, նույնիսկ մինչև իրենց ծանոթանալը: Ի պատասխան Աշոտ Սուքիասյանի հարցի՝ Փայլակ Հայրապետյանն ասաց, որ ավելի վաղ ամբաստանյալը փակել է իր պարտքը բանկում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում