
84-ամյա թոշակառուն թունաքիմիկատ է խմել ու մահացել. «Փաստինֆո»

Կոտայքի մարզում 84-ամյա թոշակառու կինը թունաքիմիկատ է խմել ու մահացել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տարեց կինը խմել է Բ-58 տեսակի թունաքիմիկատ, և հենց նույն թունաքիմիկատի տարան էլ հայտնաբերվել է դեպքի վայրում:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: