Բաժիններ՝

Վթար՝ Սանգյառ գյուղի մոտ

Հուլիսի 16-ին ժամը 11.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սանգյառ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Տոյոտա Իսթ» մակնիշի 34 DP 034 պետհամարանիշով (վարորդ Լ. Պ., ծնվ. 1993 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս