Բաժիններ՝

Նաիրիտցիները ամեն օր ժամը 11:00-ից Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնելու

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կառավարության շենքի դիմաց էին հավաքվել «Նաիրիտ» գործարանի  նախկին աշխատակիցները և պահանջում էին վճարել իրենց պարտքերը: Հիշեցնենք, որ մոտավորապես մեկ ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաիրիտցներին խոստացել էր, որ մինչև հուլիսի 15-ը նրանց բոլոր գումարները վճարված կլինեն, սակայն  այսօր արդեն հուլիսի 16-ն է և ոչ մի գումար գործարանի աշխատակիցներին չի վճարվել:

Քիչ առաջ 168.am-ին «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հայտնեց, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպել է «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, որին նախարարը խոսատցել է, որ 12 օրվա ընթացքում բոլորի պարտքերը կմարվեն: Ա. Հարությունյանի փոխանցամամբ, սակայն, այդ հայտարարությունն էլ նաիրիտցիներին չի բավարարել, ու իրենք ամեն օր ժամը 11:00-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031