Բաժիններ՝

Արդյո՞ք Հովհաննես Մանուկյանի հրաժարականը կապված էր սահմանադրական փոփոխությունների հետ. փոխնախարարը չի մեկնաբանում

«Սահմանադրական բարեփոխումների նախագիծը դրված է հանրային քննարկման, որի արդյունքներով ներկայացված բոլոր առաջարկությունները կներկայացվեն մասնագիտական հանձնաժողովին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը:

Դիտարկմանը, որ տարածված տեսակետ կա, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրությունն է, փոխնախարարը պատասխանեց, թե յուրաքանչյուր ոք կարող է կարծիք ներկայացնել, դրանք կամփոփվեն ու կներկայացվեն մասնագիտական հանձնաժողովին: Նկատառումը, որ ոչ մի անգամ հանրային կարծիքները չեն ընդունվում, Ա.Մկրտչյանն ըստ էության անպատասխան թողեց: Նա ոչ ժխտեց, ոչ հաստատեց, որ Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել հենց այս բարեփոխումների ֆոնին, միայն ասաց, որ տեղեկություն չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս