Բաժիններ՝

Նաիրիտցիները պատրաստ են կտրուկ գործողությունների

Քիչ առաջ ՀՀ Կառավարության շենքի առջև «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, խորհրդակցելով նաիրիտցիների հետ, հայտարարեց, որ այժմ իրենք պահանջում են Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի կամ վարչապետի մակարդակով հանդիպում, որպեսզի նախարարը կամ վարչապետը ավելի հստակ պարզաբանեն, թե ի՞նչ է նշանակում մինչև հուլիս ամսվա վերջ սպասել աշխատարձների վճարմանը։

Նա նաիրիտցիներին հորդորեց հանդարտ սպասել նախարարի կամ վարչապետի ընդունելությանը և նշեց. «Կախված նրանից՝ մեզ կընդունեն, թե՞ ոչ, մենք կորոշենք մեր հետագա քայլերը»։

168.am-ի հետ զրույցում նաիրտցիները նշեցին, որ իրենք դարձյալ չեն հավատում նախարարի խոստմանը։ Նրանց համոզմամբ՝ նախարարը ևս մեկ անգամ փորձում է խաբել և ժամանակ շահել։ Նրանք պատրաստ են կտրուկ գործողությունների, ընդհուպ՝ մինչև գլխավոր ճանապարհները փակելուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031