Փայլակ Հայրապետյանը պահանջում է դատարան հրավիրել Տիգրան Սարգսյանին և այլոց

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է օֆշորային հայտնի սկանդալի գործի քննությունը: Դատարանում փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը ներգրավվեց որպես տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ:

Փայլակ Հայրապետյանը դատարան ներկայացրեց մի քանի փաստաթղթեր, իսկ դատավորը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ ստացվել է տուժող Փայլակ Հայրապետյանի միջնորդությունը՝ գործով վկաների դատարան հրավիրելու վերաբերյալ:

Դատավորն ասաց, որ միջնորդության մեջ ներառված է 12 անձ, այդ թվում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սամվել Կճոյանը, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի կինը, ամբաստանյալի ձեռնարկության հաշվապահը, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը, «Ամերիա» բանկի պատասխանատու 5 անձ, ֆինանսների նախարարության ներկայացուցիչ:

Դատարանը միջնորդությանը կանդարադառնա դատաքննության ավարտին: Այժմ Փայլակ Հայրապետյանը պատասխանում է դատավարության մասնակիցների հարցերին։

Տեսանյութեր

Լրահոս