Բաժիններ՝

Տարածաշրջանում վերջին մեկ շաբաթում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 9-15-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

ՍՊԾ գործակալության փոխանցմամբ՝ տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ, որից մեկը` 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) Թուրքիայի Վան քաղաքի, ևս մեկն էլ՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) Իրանի Ահար քաղաքի տարածքում:

Հուլիսի 9-ին նույն ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում՝ Նախիջևան քաղաքից 29 կմ դեպի արևմուտք: Հուլիսի 11-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.3) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Ագրի քաղաքից 24 կմ հյուսիս-արևելք, որին հետևել է 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-2.7) երեք հետցնցում: Հուլիսի 15-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Թովուզ քաղաքից 16 կմ դեպի արևելք:

Տարածաշրջանից դուրս 6.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հուլիսի 10-ին Խաղաղ oվկիանոսի հարավ-արևմուտքում (Օվկիանիա)՝ Սողոմոնյան կղզիների մայրաքաղաք Հոնիարայից 168 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Հուլիսի 12-ին 5.4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել ճապոնական Կյուսյու կղզում՝ Օյտա պրեֆեկտուրայի հյուսիսարևելյան մասում, որի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 3 մարդ, առաջացած սողանքները փակել են ավտոճանապարհները, ռիսկի գոտում գտնվող «Իկատա» ատոմակայանը չի վնասվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս