Սերգոն 2892քմ մակերեսով և 234 հազար 252 դրամ կադաստրային արժեքով հողամաս կընդունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր՝ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ, հողամասը որպես նվիրատվություն ընդունելու մասին հարց է ներկայացնելու։

Մասնավորապես նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքին պատկանող հասարակական կառուցապատման հողամասերից 2 հազար 892 քառակուսի մետր մակերեսով և 234 հազար 252 դրամ կադաստրային արժեքով հողամաս վերցնել և տալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։ Այդ տարածքում նախատեսվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում կառուցել անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենք։ Հուսանք՝ նպատակին կծառայի»։

Կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031