Օգոստոսի 9-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` ՃՈ Հրազդան քաղաքի հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասան Հովակ Գալոյանը անձամբ ճանաչել է «6-րդ զգայարան» հաղորդման մասնակից, որպես էքստրասենս հայտնի Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մխիթար Մուշեղյանին:
Վերջին շրջանում Տավուշի մարզում հրդեհները շարունակվում են, կրակի ճարակ են դարձել չորացած խոտերով դաշտեր, թփուտներ , ցորենի արտեր եւ այլն:
38-ամյա տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ հղի կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար:
Այս տանը, որտեղ իր գոյությունն հազիվ են պահում 37-ամյա Ալվարդն ու իր 4 երեխաները, զուրկ է կոմունալ տարրական պայմաններից: Ջուրը կրում են մոտակա տարածքից, երեխաների համար որպես բաղնիք օգտագործվում է տնակի սենյակներից մեկը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայոր Վիգեն Խաչատրյանը և սերժանտ Վահագն Տոնապետյանը, նախնական համաձայնությամբ, խմբով, շինություն ապօրինի մուտք գործելով, կատարել են ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:
Փորձագետների տեղեկություններով՝ կարբյուրատորում անսարքության հետևանքով մատակարարվել է մեծ ծավալի վառելիք, ու շարժիչը չի գործել:
Օգոստոսի 10-13-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Երևանում ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունն անցած տարին վնասով է փակել: Ըստ հարկային մարմնի տվյալների՝ ընկերությունը 2014 թ. համար հայտարարագրել է 199 մլն 241.4 հազար դրամի վնաս:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 8-ին ընդունել է ռուսաստանահայ բարերար Մհեր Մովսեսյանին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ:
Օգոստոսի 7-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի 2-րդ շենքի դիմացի մայթում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ ծանր մարմնական վնասվածք է պատճառվել քաղաքացի Գրիգոր Գրիգորյանին։
Գիտեի, թե դադարել եմ զարմանալ… բայց ախր ինչպես չզարմանալ հենց իմ հայի թթու խոսքից, հենց իմ հոր տարիքի հայի անշնորհք բառերից, մորս գեղեցկությանը հասնող կանանց չկամությունից ու չարսրտությունից, տատիս կնճիռները ունեցողների անեծքներից, եղբորս երիտասարդությունն ունեցողի անշնորհքությունից , քրոջս թարմությունն ունեցողի նախանձից ու ատելությունից… …
Օգոստոսի 8-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտի փողոցի թիվ 7/4 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Եթե ձմռանը կամ գարնանը սնունդը փչանում է 1-2 օրվա ընթացքում(եթե նորմալ պայմաններում չի պահվում), ապա այս պայմաններում մի քանի ժամվա ընթացքում կարող է սնունդը փչանալ: Դրանից բխում է այն, որ հասարակական սննդի վայրերում մի փոքր շեղումը կարող է բերել նրան, որ սննդամթերքի մեջ առաջանան ինչ-որ տոքսիններ:
Արդարադատության նախարարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր հաղորդագրություն էր տարածել Վարչության նոր պետի նշանակման վերաբերյալ:
Վերջին շրջանում Մաքսիմ Հակոբյանը «հրաժարվել» է այդ ընկերությունից, ու այն գտնվում է Սուրիկ Խաչատրյանի միանձնյա տնօրինման տակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աշխատակիցներին ազատելը տնօրինությունը պատճառաբանել է ֆինանսական խնդիրներով:
Ըստ մասնագետի՝ ձմերուկի թունավորումների շատ դեպքեր են գանցվում, դրանցից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործելուց առաջ կեղևը լավ լվանալ հոսող ջրի տակ, և կեղևից 3 սմ բարձր կտրել, քանի որ դրա մեջ պարունակվում են նիտրատներ:
««Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, Քանաքեռում «Չուգուն» մականունով Արթուր Հովհաննիսյանի սպանության գործով կանչվել է հարցաքննության: Ինչպես Աբրահամ Մանուկյանը մեզ հայտնեց՝ «Տեսել են, որ կասկածներն անհիմն են, բաց են թողել»:
Ձերբակալվելուց հետո Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ Մուշեղը 20 տարեկան է, ինչը սակայն կասկածի տեղիք տվեց շատերի մոտ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մուշեղն իրականում տարիքով ավելի մեծ է, սակայն նրա անձնագրում նշված ծննդյան թվից պարզ է դարձել, որ նա 20 տարեկան է:
Օգոստոսի 8-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում անկել է 15 խոշոր եղջերավոր անասուն, իսկ 2 անասուն անառողջ է:
Նրանք իրար սիրահարված չէին, նրանց սերը չէր կապում: Դրանից բացի` Անին որդուցս մեծ էր 11 տարով: Ուղղակի երբ մենք կորցրինք մեր բնակարանը, հատնվեցինք այս փոքրիկ սենյակում (խմբ. ցույց է տալիս հանրակացարանի իրենց փոքրիկ սենյակը), Գաբրիելը չէր կարողանում աշխատել, տեղը փոքր էր, ասում էի՝ Գաբի’ ջան, տուն վարձի’ր, հիմա շատերն են այդպես վարվում: Ասում էի նաև, որ ժամանակն է՝ անձնական կյանքը կարգավորի: Ու հետո նրան ծանոթ-ընկերները մի քանի տարբերակներ առաջարկեցին, ու Գաբին ընտրեց Անիին:
Երեկ` օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղու միջնամասում բախվել են Daewoo Nexia մակնիշի 853 ԼP 61 համարանիշի և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 27-ամյա Սուսաննա Փամբուխչյանի վարած Toyota մակնիշի 85 PՏ 800 համարանիշի ավտոմեքենաները:
Ժողովու՛րդ ջան, անձնական խնդիրների ու աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ստիպված եմ դուրս գալ «Ոչ թալանին» նախաձեռնությունից:
էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը բացահայտվել է ականատես վկայի միջոցով։ Այս մասին տեղեկացանք լավատեղյակ աղբյուրից։ Այնուհետեւ բերման են ենթարկել Աննա անունով 18 տարեկան աղջկա եւ Մուշեղ անունով 20-ամյա երիտասարդի, որը, ինչպես հետագայում պարզվեց, «Յանուս» երիտասարդական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։
«Արարատ բարձրանալը միշտ երազանքս է եղել: Փետրվարին ընկերս՝ Աարոնը, հարցրեց, թե կցանկանամ իր հետ բարձրանալ Արարատի գագաթը: Բնականաբար, շատ ուրախացա եւ սկսեցինք մարզվել վերելքի համար: Օգոստոսի 2-ին Երեւանից խմբով մեկնեցինք»
Օգոստոսի 8-9-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, օգոստոսի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը, հնարավոր է, սնանկ ճանաչվի: Նման հայցապահանջով հուլիսի 28-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը քննելու է դատավոր Կարինե Պետրոսյանը: