Գյումրու համայնքապատկան մանկապարտեզներում, թեպետ, երեխաների ընդունելությունը կատարվում է ամբողջ տարվա ընթացքում, սակայն նոր ընդունվող երեխաների հոսքը նկատվում է ամռան ամիսներին եւ, հատկապես, սեպտեմբերին:
Որպես նարեկաբույժ, էքստրասենս, խիրոմանտ (ափագիտություն) հայտնի Անի Մաջնունյանի սպանությունը, կարծես, բացահայտված է համարվում:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարի տեղակալների մոտ կայացել է չորս ընդունելություն` 6 քաղաքացու մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմված արձանագրությունները գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Ռոման Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննված քրեական գործի շրջանակում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնի քննիչը, չարաշահելով իր լիազորությունները, 2013 թվականի օգոստոսին մինչ իր բնակարանում խուզարկություն կատարելը, նախապես տեղեկացրել է կատարվելիք քննչական գործողության մասին և առաջարկել է իրեն թաքցնել կասկածելի իրերը, որից հետո քննիչը բնակարանը խուզարկել է մակերեսորեն:
Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանը այսօր՝ օգոստոսի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի տարածքում կայացած դատավարության արդյունքում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ դասալքության ու ապօրինի կերպով զենք կրելու համար։ Պատիժը նա կրելու է խիստ ռեժիմի գաղութում։
Ուշադրություն. որոնվում է որպես անհայտ կորած
Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում ապրող Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հերթական գրառումն է կատարել Լեռնային Ղարաբաղի մասին ու տեսանյութ հրապարակել:
Օգոստոսի 12-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 23.00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Օրբելու փողոցի և Բաղրամյան պող. 53-ից-65 համարների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
Օգոստոսի 13-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ:
Օգոստոսի 12-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ցավոք այսօր նաև զոհ ունեցանք: Հակառակորդի դիպուկահարից զոհվել է շարքային Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: Խորը վշտով փաստում ենք, որ միևնույնն է ոչինչ անպատասխան չի մնալու»:
Օգոստոսի 12-ին, ժամը 03.15-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի Երևանյան խճուղու տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բուլղարիայի Հանրապետությունից 700 կգ հյութերի խտանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, տեղեկացնում է ծառայության կայքը:
«Երբ վնասակար նյութերի քանակը չափող սարքեր տեղադրեցին, մեկ շաբաթ շատ լավ էր, հոտ ընդհանրապես չկար, հենց դրանք տարան, հոտը նորից սկսվեց: Դրանք տարան, որ ստուգեն ազոտի միացումների, ամոնիակի քանակը»:
Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Սյունիքի մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի` զինվորական ծառայությունից տարկետում ստանալու պատճառների վերաբերյալ Panorama.am-ի հարցմանը:
Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ում անունը կապվում է հայտնի սեքս-սկանդալի հետ, արդեն վերադարձել է Հայաստան:
Բանտարկյալների տեղափոխոող ավտոբուսը ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում բախվել է բեռնատարի, մոտ 20 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Այսօր էլ երիտասարդական ձեր ավյունով, ձեր անսպառ եռանդով ու կարողություններով, ցանկացած մարտահրավերի դիմակայելու ձեր պատրաստակամությամբ դուք շարունակում եք մնալ մեր երկրի ու մեր մայրաքաղաքի առաջընթացի և զարգացման ամենակարևոր օղակներից մեկը:
Անուշ Հովհաննեսի Մարտիրոսյանը ծնվել է 2003թ. Արարատ քաղաքում: Մինչև մեկուկես տարեկանը երեխայի վիճակը նորմալ է եղել, սակայն հետո նրա մոտ ախտորոշվել է Մանկական ուղեղային կաթված:
Ըստ ցուցմունքի Վ. Պերմյակովը բազայի տարածքը լքել է գիշերը՝ 2.00- 2.30 սահմաններում:
Իրեն ուղղված հարցերին Վալերի Պերմյակովը հիմնականում «այո» կամ «ոչ» է պատասխանում:
Հրադադարի ամենօրյա խախտումները իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականենատերից: ՀՀ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ներկայացնում է խախտումների վիճակագրությունը:
Ինչպես տեղեկացրել ենք՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայում մեկնարկել է Վալերի Պերմյակովի գործով դատաքննությունը:
Օգոստոի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Մեկնարկեց Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը։
Օգոստոսի 11-ին, ժամը 17.11-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թեմո Գվասալիան ձերբակալվել էր մայիսի 14-ին՝ վրաց-աբխազական սահմանին գտնվող Ռուխի գյուղում։
Մոսկվայում 6 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացից դեռևս տեղեկություններ չկան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հ. Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: