Արդարադատության նախարարությունը պարզաբանում է
Արդարադատության նախարարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր հաղորդագրություն էր տարածել Վարչության նոր պետի նշանակման վերաբերյալ:
Շատերի մոտ թյուրընկալման տեղիք էր տվել «Նախարարի 2015 թվականի օգոստոսի 7-ի հրամանով նշանակվել է» արտահայտությունը՝ հիմք ստեղծելով մտածելու, որ կամ վրիպակ է եղել կամ Արդարադատության նոր նախարար է նշանակվել:
Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հուլիսի 14-ի N 604-Ա որոշմամբ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի վրա, ով իրավասու է ստորագրելու նաև «Նախարարի հրաման» իրավական ակտը (իրավական ակտերի տեսակները սահմանված են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով):
Իսկ Լուսինե Մարտիրոսյանին ՀՀ ԱՆ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում նշանակելու մասին «Նախարարի հրաման» իրավական ակտը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 75-րդ և 76-րդ կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-16) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2015
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն